Պատմութուն

Երիթ թուրքեր – Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ: 1889 թ. ստեղծել են «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում։ Հռչակել են ժողովրդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից դառնալով ազգայնամոլներ: Երազում էին ստեղծել պանթյուրքական (համաթուրքական) տերություն՝ Բոս- ֆորից մինչև Միջին Ասիա։ Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն – Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տի- րապետող են երկուսը։ Նրանց միջև կնքվում է դաշինք` իշխանության հստակ բա- ժանումով։ Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո–Հունգարիան էր։

Թանզիմաթ — Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից: Օսմանյան կայսրության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1839-1870–ական թթ.: Դրանք ձեռնարկե- ցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգոր- ված որոշ պետական գործիչներ։ Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատու- թյուն, հավասար հարկեր։ Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգ- նեցնելու տերության անկումը: Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին։

Թորի — Քաղաքական կուսակցություն՝ Անգլիայում, որն առաջացել է XVII դ․ վերջին։ XIX դ. երկրորդ կեսին ստացավ «Պահպանողական» անունը։ ժողովրդավարություն (դեմոկրատիա) — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխա- նություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությու- նը պատկանում է ժողովրդին։ Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն ան- ձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով` սահմանադրությամբ։ Ժողո- վուրդն իր իշխանությունն իրագործում է ընտրովի խորհրդարանի և կառավարու- թյան միջոցով։

Իշխանության տարանջատման սկզբունքով –

Լուսավորական շարժում – Հասարակության արմատական փոփոխությունները հեշտ չէին ընթանում, բոլոր նորամուծությունները թշնամաբար էին ընթունվում բերնախավի և հոգեվորական կողմից: 18-րդ դարում սկսվեց լուսավորական շարժումը, որի նպատակն էր ազատության, իրավահավասարության և օրենքի գերակայության պահանջի ներկայացումը, կրթության և նոր գիտելիքների տարածումը:

Լուսավորյալ արքա –
Խաղաղության կողմնակիցների միջազգային շարժում –
Խղճի ազատություն –
Կայսերապաշտություն (իմպերիալիզմ) –
Կանսլեր –
Կապիտալ –
Կիսագաղութ –
Կոմունիստ –

Leave a comment